Հորդորում ենք ոստիկանությանը բռնի ուժ չգործադրել ժողովրդի դեմ. է Եվրոպայի հայերի համագումար


Հորդորում ենք ոստիկանությանը բռնի ուժ չգործադրել ժողովրդի դեմ. է Եվրոպայի հայերի համագումար
Ապրիլ 16 17:06 2018

Եվրոպայի Հայերի Համագումարը զորակցելով ժողովրդի խաղաղ բողոքին եւ կամարտահայտությանը՝ հորդորում է, որ   ոստիկանությունը բազմահազարանոց ժողովրդի դեմ չկանգնի եւ բռնի ուժ չգործադրի:

«Ոստիկանության բռնի ուժ գործադրելու շարունակական սպառնալիքները վտանգում են խաղաղ ցույցերի բնականոն ընթացքը եւ շիկացնում մթնոլորտը:

Ոստիկանության պարտականությունն է պաշտպանել ժողովրդին եւ կանգնել նրա կողքին»,-ասված է Եվրոպայի հայերի համագումարի տարածած հայտարարությունում:



loading...