Զորամասում արտակարգ պատահարի հետեւանքով զոհված զիծառայողը հետմահու պարգեւատրվել է


Զորամասում արտակարգ պատահարի հետեւանքով զոհված զիծառայողը հետմահու պարգեւատրվել է
Ապրիլ 16 16:29 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ալեք Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: