Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են. նա ուղերձ է հղել


Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են. նա ուղերձ է հղել
Ապրիլ 16 15:59 2018

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են:

Արդեն հայտնել ենք, որ Փաշինյանը բախման ժամանակ տուժել է: Փաշինյանին հավանաբար բժշկական կենտրոն են տեղափոխել:

Լրագրողի հարցին, թե Փաշինյանը ինչ ուղերձ ունի ժողովրդին՝ վերջինս արձագանքել է.«Այսօր, իմ մոտ ընդունելու եմ քաղաքացիներին: Ես նրանց բոլորին սպասում եմ»:

Ճշտող հարցին, թե դա լինելու է Ազգային ժողովում՝ Փաշինյանը չի պատասխանել: