Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ բարձանում են դեպի ԱԺ. Ոստիկանությունը փակել է պողոտան (ուղիղ)


Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ բարձանում են դեպի ԱԺ. Ոստիկանությունը փակել է պողոտան (ուղիղ)
Ապրիլ 16 15:22 2018

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայով բարձանում են դեպի Ազգային ժողով, գրում է News.am-ը:

Նշենք, որ Բաղրամյան պողոտան ոստիկանությունըփակել է:

Իր ելույթում Փաշինյանն ասաց.

«Ազգային ժողովի 4 պատգամավորներս ձեր ուղեկցությամբ հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը: Այնտեղ կանգնածները մեր եղբայրներն են: Սա քաղաքական պայքար է, մեր ձեռքում չկա ոչ փայտ, ոչ քար, չկա ագրեսիվություն: Մեր ձեռքերում կա միայն սեր, հարգանք, հույս:

Ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չենք գործադրել եւ չենք գործադրի:

Եթե որեւէ մեկը քար նետի ոստիկանների վրա, տեղում չեզոքացրեք, նա սադրիչ է: Մենք բռնություն չենք գործադրելու, ուղղակի անցնելու ենք:

Այստեղ կա ԱԺ 4 պարտամավոր, առաջին շարքում քայլում են այդ պատգամավորները, որոնք գնում են աշխատանքի իրենց գործատուների հետ: Դուք մեր գործատուն ենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...