Զինված ու դիմակավորվածները ավազակային հարձակում են կատարել Վանաձորի պետական բժշկական քոլեջում. կապել են պահակին, տակնուվրա արել մի քանի աշխատասենյակներ և հափշտակել ընդամենը 400 դրամ

Զինված ու դիմակավորվածները ավազակային հարձակում են կատարել Վանաձորի պետական բժշկական քոլեջում. կապել են պահակին, տակնուվրա արել մի քանի աշխատասենյակներ և հափշտակել ընդամենը 400 դրամ
Ապրիլ 16 14:21 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձորի պետական բժշկական քոլեջում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով։ Ապրիլի 15-ին, ժամը 01։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ զինված դանակով և ատրճանակով, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել քոլեջի վարչական շենք, որտեղ իր կամքին հակառակ կապել են գիշերային պահակի՝ 83-ամյա Լենդրուշ Գ.-ին, որից հետո կոտրել են ֆիզիկական պատրաստվածության ղեկավարի, զինղեկի, ռազմագիտության, հաշվապահության և տնօրենի աշխատասենյակի դռները, տակնուվրա արել այն և ճիվաղները հայտնաբերվել ու այնտեղից գողացել են ընդամենը 400 դրամ։