Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին


Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին
Ապրիլ 16 14:12 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

Ժամը 13։30-ի սահմաններոմ Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ 

Ոստիկանները նշված սենյակում հայտնաբերել են Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակն փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։