Գյումրին ոտքի ելավ․ ավտոերթով շարժվում են՝ միանալու երեւանյան պայքարին


Գյումրին ոտքի ելավ․ ավտոերթով շարժվում են՝ միանալու երեւանյան պայքարին
Ապրիլ 16 13:38 2018

Այսօր առավոտվանից Գյումրիում նույնպես խառնաշփոթ է: Գյումրեցիները նախ շրջափակեցին Շիրակի մարզպետարանի շենքը եւ հարակից Գարեգին Նժդեհ փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, իսկ րոպեներ առաջ Լևոն Բարսեղյանի որդու՝ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ մեկնարկեց ավտոերթ Գյումրու փողոցներով, որից հետո ակտիվիստները միանալու են Երևանում պայքարողներին, հայտնում է Hraparak.am-ը:

Ավելացնենք, որ Գյումրու փողոցներում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացել եւ փորձում են վերահսկել իրավիճակը: Ակտիվիստների հետ զրույցում պարզեցինք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը առավոտյան աշխատանքի է եկել, նկատել է իրենց կողմից բերված ավտոմեքենաների շարասյունը, սակայն որևէ կերպ չի արձագանքել, նման վարքագիծ են դրսևորել նաև մյուս պաշտոնյաները:

 

Ակտիվիստները նշեցին նաև, որ երեկ գրանցվել են դեպքեր, երբ Գյումրիից մայրաքաղաք մեկնող երիտասարդներին ոստիկաններն արգելել են դուրս գալ քաղաքից, անգամ բջջայիններն են ձեռքերից խլել: Ավելացնենք, որ այս պահին գյումրեցի մի խումբ երիտասարդներ, պատրաստվում են շարժվել երևանյան օրակարգով, փակել քաղաքի կենտրոնական փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...