ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու


ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու
Ապրիլ 16 09:33 2018

Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու: Կարճ ժամանակով խորհրդարանում համատեղ նիստ անցկացնելուց հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Նա նշեց, որ քվեարկությունից հետո՝ մի քանի րոպեից, արդեն փաստաթղթերը կներկայացվեն: Շարմազանովը նշեց, որ նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցին: «Ընթացակարգով ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են, վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի, և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք»,-ասաց նա: ՀՅԴ կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միաձայն հաստատվեց. «Խմբակցությունները չեն կարող հետևել իրենց կուսակցության որոշումներին, չի կարող անակնկալ լինել»,-ասաց նա: