Բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյան դատարանի կաղմից արդարացվել է «Ժողովուրդ»


Բանակում չարաշահումներ արած բարձրաստիճան պաշտոնյան դատարանի կաղմից արդարացվել է  «Ժողովուրդ»
Ապրիլ 14 09:46 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաեւ ձերբակալություններ: Մասնավորապես ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:

Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին: Սակայն առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ հաղթել. գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան:

Սակայն հիմա էլ ամբաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում