Նախկին փոխնախարարը փաստաբանի քննություն է հանձնել «Հրապարակ»


Նախկին փոխնախարարը փաստաբանի քննություն է հանձնել  «Հրապարակ»
Ապրիլ 14 09:38 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս ավարտվել են Փաստաբանական դպրոցի գարնան որակավորման քննությունները: Քննություններին հաջորդում է փաստաբանի որակավորում եւ արտոնագիր ստանալու գործընթացը:

Այս տարի փաստաբանի քննություն հանձնողների թվում են արդարադատության նախկին փոխնախարար (2014 թ․ հուլիսից մինչեւ սեպտեմբեր) Արտյոմ Գեղամյանը, նաեւ մի նախկին փաստաբան՝ Նարինե Մկրտչյանը, ում արտոնագիրն ավելի վաղ դադարեցվել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում