Իսպանիայում վստահ են, որ Վալվերդեն կլքի Բարսելոնան մրցաշրջանի ավարտից հետո


Իսպանիայում վստահ են, որ Վալվերդեն կլքի Բարսելոնան մրցաշրջանի ավարտից հետո
Ապրիլ 13 22:20 2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է լքել զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի վերջում: Այս տեղեկությունը տարածել է կատալոնական «Sport.es»-ը:

Ըստ աղբյուրի` Չեմպիոնների լիգայում դուրս մնալուց հետո  «Բարսելոնան» պարտավոր է նվաճել Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը և Իսպանիայի Գավաթը:

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը կարծում է, որ ՉԼ-ից դուրս մնալուց հետո ակումբը ոչ միայն բաց է թողել գավաթը նվաճելու հնարավորությունը, այլ նաև ճանապարհ է բացել իր հավերժ մրցակցի` Մադրդի «Ռեալի» համար:

Ads by Digisales

 

Նշվում է, որ Վալվերդեի աշխատանքը գնահատվելու է ոչ միայն «Բարսելոնայի» նվաճած տիտղոսներով, այլ նաև այս մրցաշրջանում «Ռեալի» հաջողություններով: