Արսենալի կիսապաշտպանը շաբաթվա լավագույնն է ճանաչվել Եվրոպա Լիգայում


Արսենալի կիսապաշտպանը շաբաթվա լավագույնն է ճանաչվել Եվրոպա Լիգայում
Ապրիլ 13 20:04 2018

«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին ճանաչվել է Եվրոպա Լիգայի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 25-ամյա եգիպտացին Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում կատարել էր 2 գոլային փոխանցում:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մոհամեդ Էլ-Նենին հավաքել էր ձայների 84 տոկոսը, երկրորդ տեղում «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետն էր՝ ընդհանուր ձայների 10 տոկոսով:

Ads by Digisales

 

Այսօր պարզ դարձավ, որ Լոնդոնի «Արսենալը» կիսաեզրափակիչում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: