Մարդիկ հոգնած տուն են գնում գործից, ու մեկ էլ՝ հոպլյա. յոթ ու կես հոգով ուզում են հարյուր հազարանոց շարժման իմիտացիա անել


Մարդիկ հոգնած տուն են գնում գործից, ու մեկ էլ՝ հոպլյա. յոթ ու կես հոգով ուզում են հարյուր հազարանոց շարժման իմիտացիա անել
Ապրիլ 13 00:24 2018

Բացատրեք նվաստիս մի քանի հոգով Երևանի կենտրոնում պիկ ժամին փողոց փակելու իմաստը: Դա նույնիսկ ավելի անկապ է, քան ԱԺ-ի դատարկ դահլիճում դիմշաշկեքով լկստվելը: Մարդիկ հոգնած տուն են գնում գործից, ու մեկ էլ՝ հոպլյա... Անիմաստ ու ջանջալ պռոբկա, որի պատճառն այն է, որ յոթ ու կես հոգով ուզում են հարյուրհազարանոց շարժման իմիտացիա անել: Մեկը կար, որ, օդում կախված բաներից խոսելուց զատ, նաև ասում էր, որ մարդկանց փողոց չի հանելու ու պարտության չի տանելու:

Հավանաբար հաղթանակ ասելով պետք է հասկանանք գործունեության էս բառադի իմիտացիան, որի միակ արդյունքն անիմաստ անհանգստություն տալն է հոգնած մարդկանց, ու ոչ պակաս անիմաստ կերպով ոստիկանությանը ոտքի հանելը, որ գան ու 7.5 ուլտրահեղափոխական ակծիվիստի գլխին կանգնեն: Այ սենց էլ ընդդիմությունը դարձրին Նեուլավիմի Ջոյի դուքյան, երբ իրենց ոչ մեկ չի խանգարում մարդավարի ընդդիմություն լինել, իսկ իրենք ավելի ու ավելի անբովանդակ և բառադի բաների են տրվում, անունն էլ դնում ընդդիմադիր պայքար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=411955922613497&id=100013972788277