Ոնց որ Ժիրինովսկու կորած երկվորյակին վստահած լինեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը


Ոնց որ Ժիրինովսկու կորած երկվորյակին վստահած լինեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը
Ապրիլ 11 22:40 2018

Թրամփը առավոտյան ռուսների վրա հաթաթա է անում, թե բա հեսա խելացի հրթիռներով խփելու եմ Սիրիային, տեսնեմ ինչ եք անում։ Կեսօրին նույն Թրամփը ասում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները այսքան վատ երբեք չեն եղել անգամ Սառը պատերազմի տարիներին ու ասում է, որ դա ուղղելու համար պետք է օգնել Ռուսաստանին զարգացնել տնտեսությունը, ինչը բարդ բան չէ, իսկ ազգերը պետք է իրար հետ համագործակցեն։ Ու լրիվ նույն Թրամփը արդեն երեկոյան կողմ գրում է, որ ռուսների հետ նման վատ հարաբերությունների համար մեղավոր են միայն ու միայն դեմոկրատները։

Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի խելագարվիր։ Ոնց որ Ժիրինովսկու կորած երկվորյակին վստահած լինեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը:

Հ․Գ․ Չնայած, սա ամենևին վատ չէ, էն ֆրիգիդնի Քլինթոնն ու 5 հատ պատերազմ ու քաղաքացիական պատերազմ սկսած խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ԱՄՆ առաջին ու հոսով եմ՝ վերջին սևամորթ նախագահ Օբաման նաղդ արդեն կռիվը գցել էին։

Կոնստանտին Տեր-Նակալյան. Ֆեյսբուք