Պարեդես. Պետք է ընտրություն կատարեմ Ռեալի և Յուվենտուսի միջև


Պարեդես. Պետք է ընտրություն կատարեմ Ռեալի և Յուվենտուսի միջև
Ապրիլ 11 20:54 2018

«Զենիթի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտարարել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Յուվենտուսը».

«Ես շատ ընկերներ ունեմ Թուրինում, սակայն այժմ պետք է կենտրոնանամ Ռուսաստանի առաջնության վերջնամասի վրա: Երբեք չգիտես, թե ինչ կլինի առաջնության վերջում: «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև ընտրություն կատարելը յուրահատուկ բան է, սակայն փորձում եմ համակերպվել այդ մտքի հետ:

Ads by Digisales

 

 

ԱԱ-2018-ից հետո որոշում կկայացնեմ, բայց միշտ էլ բարդ է «Յուվենտուսի» ու «Ռեալի» առաջարկները դիտարկելը: Դժվար հարց է, պետք է քննարկեմ երկու առաջարկները, այնուհետև ընտրություն կատարեմ: Այս պահին պետք է շարունակեմ աշխատել, որից հետո մտածեմ երկու մեծագույն ակումբներից մեկում կարիերաս շարունակելու մասին»,- Պարեդեսի խոսքերը մեջբերում է «RMC»-ը:



loading...