Այսօր երեկոյան տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը


Այսօր երեկոյան տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը
Ապրիլ 11 14:19 2018

Այսօր՝ ապրիլի 11-ինԵրևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից:

Առաջին հանդիպման ընթացքում (ժամը 17.00-ին) կմրցեն «Հայտնիներ» և «Անհայտներ» թիմերը: «Հայտնիների» կազմում հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի նախագահ Արա Պողոսյանը, երգիչներ Արամեն, Նարեկը («Մեծ Հայք» խումբ), ՀայկԴուրգարյանը, հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը, Վահե Խանամիրյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը և ուրիշներ, իսկ «Անհայտներ» թիմը կազմված կլինի պատանի բասկետբոլիստներից:

«Աստղերի խաղի» 2-րդ մասում (մեկնարկը՝ ժամը 18.20-ին) տեղի կունենա «Դանք» մրցույթը, որտեղ միմյանց հետ կմրցեն բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի բասկետբոլիստները:

Նախարարի պաշտոնակատար Հ. Ռոստոմյանը միջոցառման 3-րդ մասում (սկիզբը՝ ժամը 19.00-ին) հանդես կգա որպես մրցավար` «Ա» լիգայի հայ և լեգեոներ բասկետբոլիստների անուններով կոչվող «Բաբայան» և «Սիմովիչ» թիմերի հանդիպման ժամանակ: