Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում


Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում
Ապրիլ 10 22:17 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը World Soccer պարբերականի վարկածով ընդգրկվել է աշխարհի 500 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է ամենահայտնի ֆուտբոլիստների թվում:

Ցանկում ներառվել է «Արսենալ»-ի երեք ֆուտբոլիստ: Թոփ-500-ում են ներառվել նաև գաբոնցի Պիեռ Էմերիկ Օբամեյանգը և Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Մեսութ Օզիլը: