Օբամեյանգը իր կարծիքն է հայտնել Վենգերի հասցեին հնչող քննադատությունների մասին


Օբամեյանգը իր կարծիքն է հայտնել  Վենգերի հասցեին հնչող քննադատությունների մասին
Ապրիլ 10 21:08 2018

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իր կարծիքն է հայտնել Արսեն Վենգերի հասցեին հնչող քննադատությունների մասին:

«Երբեմն ինձ թվում է,թե Վենգերի հասցեին հնչած քննադատությունները այդքան էլ արդար չեն: Մենք բարելավել ենք մեր խաղը վերջին մրցավեճերում, հույս ունեմ, որ մարդիկ տեսնում են դա»,- գաբոնցու խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:

Ads by Digisales

 

Օբամեյանգը խոսել է նաև թիմի մյուս կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետի հետ մրցակցության մասին.

«Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կստանանք գործել միասին: Երբ ես նոր էի եկել Լոնդոն, ասացի,որ ցանկանում եմ խաղալ Լակազետի հետ միասին: Մենք տարբեր ոճեր ունենք, սակայն լավ ենք լրացնում մեկս մյուսիս»,- ասել է գաբոնցին: