Բեյլի տրանսֆերի մասին լուրերը հորինել են լրատվամիջոցները


Բեյլի տրանսֆերի մասին լուրերը հորինել են լրատվամիջոցները
Ապրիլ 10 20:06 2018

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի  գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է այն լուրերը, իբր ուելսցին ցանկանում է լքել «արքայական» ակումբը, գրում է «ESPN»-ը: 

«Գարեթը սիրում է «Ռեալը», իսկ ակումբը՝ նրան: Բեյլի հեռանալու մասին բոլոր խոսակցությունները հորինել են լրատվամիջոցները՝ չունենալով անգամ պատկերացում, թե ինչ է կատարվում իրականում:

Ads by Digisales

 

Նրանք պարզապես գրում են, իսկ ինֆորմացիան ճիշտ է , թե սխալ, իրենց համար կարևոր չէ»,- գործակալի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Հիշեցնենք, որ իսպանական մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին այն մասին, թե Բեյլը ցանկանում է լքել Մադրիդի «Ռեալը» խաղաժամանակի պակասի պատճառով: