«Աստղիկ» ԲԿ - ի օրինակին պետք է հետևեն բոլոր բժշկական կենտրոնները ․քաղաքացի


«Աստղիկ»  ԲԿ - ի օրինակին պետք է հետևեն բոլոր բժշկական կենտրոնները ․քաղաքացի
Ապրիլ 10 17:25 2018

Armday.am խմբագրություն էին դիմել Շիրակի մարզի մի քանի բնակիչներ, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությանը եւ բուժհաստության սրտային բաժանմունքի աշխատակիցներին ցուցաբերած մարդկային եւ մասնագիտական բարձր որակների համար։ «Գյումրիում գիտենք, որ եւս կան լավ մասնագետներ, բայց մեզ խորհուրդ տվեցին դիմել Աստղիկ բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում մեզ շատ լավ մասնագիտական խորհուրդ տվեցին, եւ ցանկություն ունենք այդ մասին բարձրաձայնել»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչուհի Զ Աթոյանը, ով համապատասխան բուժզննումն է անցել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Բնակչուհին հայտնեց, որ բացի այն, որ բժշկական կենտրոնում լավագույն մասնագետներն ու ժամանակակից սարքավորումներն են առկա, անձնակազմը եւս սրտացավ ու հոգատար վերաբերմունք է ցուցաբերել։ «Շնորհակալ ենք նաեւ բժշկական կենտրոնի տնօրինությանը»,- ասաց նա։

Նշենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝  այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:

Ներկայում «Մալաթիա»  հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։