Արմեն Սարգսյանին շնորհավորել են Իսպանիայի թագավորը, Իտալիայի նախագահը


Արմեն Սարգսյանին շնորհավորել են Իսպանիայի թագավորը, Իտալիայի նախագահը
Ապրիլ 10 17:25 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ վեցերորդը, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը։

Շնորհավորել են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը, Շանհայի համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, հասարակական, գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: