Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ


Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ապրիլ 10 17:07 2018

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

 

Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

 

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր: