Ավտովթար Գյումրիում. կան զոհեր


Ավտովթար Գյումրիում. կան զոհեր
Ապրիլ 9 22:57 2018

Armday.am-ի ունեցած տեղեկություններով քիչ առաջ Գյումրիում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Այո, Գյումրիու Երևանյան խճուղում տեղի է ունեցել ավտովթար: Նախնական տեղեկություններով կա երկու զոհ»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ միմյանց են բախվել   Մերսեդես և Օպել մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետեւանքով  Օպելի վարորդը տեղում, իսկ Մերսեդեսի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել են։

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

 

Մահացած քաղաքացիների ինքնությունը պարզվում է: