Մանչեսթեր Յունայթեդը աստղային փոխանակում է պատրաստում


Մանչեսթեր Յունայթեդը աստղային փոխանակում է պատրաստում
Ապրիլ 9 22:42 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, տեղեկացնում է «Mirror»-ը:

Բրիտանական լրատվականի տեղեկություններով «մանկունյանցիները» պատրաստ են Նեյմարին ձեռք բերելու համար փարիզյան ակումբին զիջել Պոլ Պոգբային և Անտոնի Մարսիալին՝ հավելյալ վճարելով նաև 57 մլն եվրո:

Նեյմարը վնասվածքի պատճառով փետրվարից սկսած խաղադաշտ դուրս չի եկել:

Ads by Digisales

Բրազիլացին վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին «Մարսելի» դեմ խաղում: Հիմա ֆուտբոլիստը գտնվում է վերականգնման փուլում:

 

Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի մարզաշապիկով անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով 29 գնդակ և կատարել է 17 գոլային փոխանցում: