Զինվորների մահվան լուր հայտնելը մրցույթ չէ,որտեղ առաջին հայտնողը մրցանակ է ստանալու.Արծրուն Հովհաննիսյան


Զինվորների մահվան լուր հայտնելը մրցույթ չէ,որտեղ առաջին հայտնողը մրցանակ է ստանալու.Արծրուն Հովհաննիսյան
Ապրիլ 9 21:01 2018

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրատվամիջոցներ և հատկապես պարոն Գագիկ Շամշյան զինվորների մահվան լուր հայտնելը մրցույթ չէ, որտեղ առաջին հայտնողը մրցանակ է ստանալու: ՀՀ և ԱՀ ՊՆ-ները երբեք չեն թաքցրել ոչ մի զինվորի մահ: Բայց կան գործընթացներ, որոնց իրականացումից հետո է միայն հարկավոր հայտնել լուրը: Դա նաև հարգանք է զոհվածի և նրա ծնողների հանդեպ»: