Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած


Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած
Ապրիլ 8 22:38 2018

Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա պառկած

Ընդունելով «բերանքսիվայր» դիրքը՝ մենք ապացուցում ենք, որ բացարձակ անտարբեր ենք մեր առողջության նկատմամբ: Պարզվում է, որ այդ դիրքը վատ է ազդում սեռական օրգանների վրա, սիրտ-անոթային համակարգը սկսում է այլ կերպ աշխատել, նման դիրքով քնելու դեպքում մենք վնասում ենք ստամոքսը, աղիները եւ տասներկումատնյա աղին:

Քնի ժամանակ անհրաժեշտ է, որ ոչինչ չխանգարի, նույնիսկ հագուստը, այդ պատճառով ավելի լավ է մերկ քնել: Օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը լինում է աստիճանաբար:

Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա պառկած

Դա այն դիրքն է, երբ մարդը կարող է այլեւս չարթնանալ: Սովորական դիրքով քնած մարդու կրծքավանդակն ուղիղ է, եւ շնչառությանը ոչինչ չի խանգարում, այն գտնվում է լավ վիճակում, քանի որ թոքերն անխափան լցվում են օդով: Փորի վրա քնած մարդու մոտ հակառակ ազդեցությունն է:

Փորի վրա քնելու դեպքում գլուխը թեքված է կամ աջ, կամ ձախ: Նման դիրքում ընդհանուր քներակը փակվում է, եւ եթե քնած մարդու մոտ երկրորդ երակը վատ է գործում, ու միեւնույն ժամանակ նա տառապում է օստեոպորոզով կամ աթերոսկլերոզով, ապա այդ մարդը նույնպես կարող է չարթնանալ քնից: Այդ պահին ուղեղի սնուցումն ընդհատվում է, իսկ դրա աշխատանքը որոշ չափով քներակն է կատարում: Այս տեղեկությունը կարեւոր է հասցնել տարեց մարդկանց, քանի որ այդ տարիքում ամենահավանական թշնամին համարվում է գլխուղեղի կաթվածը:

Իսպանացի հետազոտողները երկարաժամկետ ուսումնասիրություններից հետո եկել են հետեւյալ եզրահանգման.

1.Փորի վրա քնելը վատ է ազդում կրծքի վրա: Նման դիրքը սեղմում է կուրծքը, մաշկը կնճռոտվում է, իսկ նման կնճիռներից գրեթե հնարավոր չէ ազատվել: Նման դիրքի ժամանակ կաթնագեղձերը սեղմվում են: Գոյություն ունի բժիշկների մեկ հետաքրքիր կարծիք եւս՝ կրծքի սեղմվելու հետեւանքով ավելանում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, գիտնականների մեծ մասը նույնպես համամիտ է այդ տեսության հետ:

2.Այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ողնաշարի հետ, չպետք է քնեն նման դիրքով:
3.Փորի վրա քնելը կանանց եւ տղամարդկանց մոտ սեռական խանգարումների հիմնական պատճառներից է, քնի ժամանակ սեղմվում են ներքին օրգանները, այդ թվում նաեւ միզապարկը:

4.Փորի վրա քնելը վատ ազդեցություն է ունենում նաեւ մաշկի վիճակի, երիտասարդության եւ թարմության վրա: Նման քնի ժամանակ դեմքը ծածկվում է փոքր կնճիռներով, իսկ հաճախակի նման դիրքով քնելը նպաստում է այդ կնճիռների ավելացմանը:

Մյուս կողմից, փորի վրա պառկելը երբեմն անհրաժեշտություն է. ստամոքսի ցավի դեպքում նման դիրքով պառկելն օգնում է թեթեւացնել ցավը:



loading...