Ինչ հագուստով էր ներկայացել Սերժ Սարգսյանի դուստրը Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը (լուսանկարներ)


Ինչ հագուստով էր ներկայացել Սերժ Սարգսյանի դուստրը Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը (լուսանկարներ)
Ապրիլ 5 21:45 2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:Արարողությանը ներկա էր նաև նրա դուստրը,որը ներկայացել էր գեղեցիկ սև հանդերձով:

Հիշեցնենք,որ բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

 



loading...