Ի՞նչ զենքեր են հայտնաբերվել ՊՊԾ գնդում․ մեղադրողները հրապարակեցին զենքերի փորձաքննությունների արդյունքները


Ի՞նչ զենքեր են հայտնաբերվել ՊՊԾ գնդում․ մեղադրողները հրապարակեցին զենքերի փորձաքննությունների արդյունքները
Ապրիլ 4 12:42 2018

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրողները հրապարակեցին ՊՊԾ գնդում գտնված զենքերի դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքները։

Յուրաքանչյուր զենքի դատաձգաբանական փորձաքննության համար, ինչպես ընթերցում էր դատախազը, ծախսվել էր մոտ 30 հազար դրամ։

Ըստ գործում առկա գրավոր ապացույցների ՊՊԾ գնդում հայտնաբերվել են նաեւ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, առկա էր նաեւ պաթուցիկ նյութի լուսանկարը։

ՊՊԾ գնդում հայտնաբերվել էին նաեւ ինքնաշեն նռնակներ, նռնակի պայթուցիչներ՝ ըստ դատախազի հրապարակած գրավոր ապացույցների։

Մեղադրողը հրապարակեց, որ ՊՊԾ գնդում հայտնաբերվել են նաեւ տարբեր տեսակի ատրճանակներ եւ այլ զինամթերք։

Մեղադրողները շարունակում են հրապարակել գործում առկա գրավոր ապացույցները։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։



loading...