Բակո Սահակյանն արտադրական ենթակառուցվածքների հարցերով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել


Բակո Սահակյանն արտադրական ենթակառուցվածքների հարցերով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Ապրիլ 4 12:28 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:


Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը և կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: