Քննչական կոմիտեն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել «Բուրգեր քինգ»-ում պայթյունի դեպքից


Քննչական կոմիտեն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել «Բուրգեր քինգ»-ում պայթյունի դեպքից
Ապրիլ 4 11:40 2018

ՀՀ քննչական կոմիտեն, որի վարույթում քննվում է Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:

«Բուրգեր քինգ»-ում պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել 8 քաղաքացի: