«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին է մահացել


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին է մահացել
Ապրիլ 4 11:08 2018

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել:Սույն տեղեկատվությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեցին բժշկական կենտրոնից, սակայն մանրամասներ հրաժարվեցին հայտնել: ԲԿ-ից միայն նշեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը:

ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ   ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:  «Քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է»,-նշեց  Էդգար Ջանոյանը, հավելելով, որ   դեպքի առթիվ կատարվում է քննություն:



loading...