«Բանակցողը»


«Բանակցողը»
Մարտ 26 17:45 2018

ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոր ձեւավորվելիք կառավարությունում չի լինելու։ Armday.am-ի  ունեցած հավաստի տեղեկություններով Ռոստոմյանի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած տարաձայնություններն  ավելի են սրվել, ինչն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ռոստոմյանին նոր ձեւավորվելիք կառավարությունում տեղ չի տալու։ Բացի այդ տեղեկությունների համաձայն իշխանությունները խիստ դժգոհ են Հրաչյա Ռոստոմյանի գործունեությունից։ Իշխանության ձեռքին որոշակի «կոմպրոմատներ» են հայտնվել։

Մասնավորապես Ռոստոմյանը ով դե ֆակտո համարվում է գործադիր իշխանության՝ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ բանակցությունների մեջ է մտնում հօգուտ Գագիկ Ծառուկյանի։

Սա էլ առաջացրել է Սերժ Սարգսյանի դժգոհությունը եւ նա հայտարարել է, որ Ռոստոմյանը իր գլխավորությամբ ձեւավորվելիք կառավարությունում չի  լինելու։