Նույն պատվիրատուները թող հետաքրքրվեն և ապացուցեն, որ ես նախարարության աշխատակից եմ


Նույն պատվիրատուները թող հետաքրքրվեն և ապացուցեն, որ ես նախարարության աշխատակից եմ
Մարտ 26 14:29 2018

Քանի որ ես բժիշկ եմ և՝, կոչումով և՝ մասնագիտությամբ, ճիշտ չէ իջնել նրանց մակարդակին, ովքեր մասնագիտությամբ բժիշկ են, սակայն կոչումով ոչ: Ես իմ տեղում եմ և ասեմ ավելին, նույնիսկ առավել բարձր, և սա իմ պատասխանն է Ձեզ:
Շատ տանջալից նյութ է ստացվել, շատ հետաքրքիր ֆանտազիա ունեցող պատվիրատուր էր, ոնց հասկացանք:): Առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ այս նյութի բովանդակությունը զրպարտում է իմ անձը և թերի տեղեկատվություն է տարածում, ներկայացնելով ինձ որպես ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից: Նման բան գոյություն չունի,կցանկանայի, նույն պատվիրատուները հետաքրքրվեն և ապացուցեն, որ ես նախարարության աշխատակից եմ: Ինչ վերաբերում է ամսի 24-ին Անի Պլազայում տեղի ունեցած միջոցառման հետ կապված. այո, ես թողել դուրս եմ եկել, քանզի իմ անձը շատ բարձր եմ գնահատում և չէի պատրաստվում լսել այդ անհեթեթ քննարկումը, որը ի վերջո ոչ մի դրական բանով չի ավարտվելու:Տեսնելով իմ մարդկային արժեքները, ձգտումները, միգուցե ինչ որ մի տեղ մրցակից են դիտարկում ինձ, բայց ես երկար տարիների ընթացքում զբաղվել եմ բժշկությամբ, և շարունակելու եմ զբաղվել, մարդ մի ոլորտում պետք է ծավալի իր գործնեությունը, որ մյուսը չթերանա: Նույն այդ նախաձեռնող բժիշկների խումբը անձամբ ինձ ճանաճում է և տեղյակ է, որ ես ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից չեմ, նրանք զբաղվում են զրպարտությամբ, բուն խնդրից շեղելու համար է այս ամենը արվում՝իմ անունը շահարկելով:

Ճիշտ է, շատ դժվար է, երբ շատերի կողմից մշակված պլանները ձախողվում են, քանի որ կան մարդիկ, ով իրենց շարժումը փորցում են թուլացնել,՝հասկանալով, որ այս ամենը ունի նաև հետին միտք: Ինչևէ, այսքանով ես իմ խոսքը ավարտում եմ և շարունակում գեղեցիկ ժպիտներ պարգևել իմ սիրելի պացիենտներին: Շնորհակալություն ուշադրության համար:

 Ինեսա Գազազյանի ֆեյսբուքյան գրառումը:



loading...