Կապանում մեքենա է այրվել


Կապանում մեքենա է այրվել
Մարտ 24 11:45 2018

Մարտի 24-ին, ժամը 02:59-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 03:16-ին: Այրվել է «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 DV 441 պետհամարանիշով (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը, առջևի անվադողը և մասամբ ցուցիչների վահանակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: