Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վերջինն էլ կոտրել է ցուցանակն ու արմատախիլ արել հաստաբուն ծառը


Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վերջինն էլ կոտրել է ցուցանակն ու արմատախիլ արել հաստաբուն ծառը
Մարտ 24 11:17 2018

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 13 AՏ 303 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 706 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։