Քանյե Ուեսթից վերցրել են Yeezy ապրանքանիշը


Քանյե Ուեսթից վերցրել են Yeezy ապրանքանիշը
Մարտ 24 07:07 2018

Ամերիկյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով Adidas-ի հետ միասին իր սեփական հագուստն է ստեղծում՝ Yeezy ապրանքանիշը, այլեւս չի կարողանա օգտագործել այդ ապրանքանիշի անունը։ 

Չինական Fujian Baby Network Technology Co. ընկերւթյունը հասցրել է գրանցել  Yeezy Boost ապրանքանիշը նախքան Քիմ Քարդաշյանի ամուսինը, այնպես որ այդ անվանումը չինական ընկերությանն է պատկանում։ Ուեսթն այլեւս այն օգտագործել չի կարողանա։

Ռեփերը կամ նրա կինը այս տեղեկությունները առայժմ չեն մեկնաբանել։