Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար


Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
Մարտ 24 10:58 2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: