Հայազգի բռնքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում


Հայազգի բռնքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
Մարտ 19 19:26 2018

Մարտի 17-ին ՝ Մոսկվա քաղաքում կայացած «Проспект» մրցաշարի ընթացքում, ծանր քաշային կարգում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը տոնեց իր հաղթանակը: Նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուդով առավելության է հասել բռնցքամարտիկ Դանիել Նեգատի նկատմամբ, ով ներկայացնում էր Կամերունը:

23-ամյա հայազգի բռնցքամարտիկը բնակվում է Մոսկվա քաղաքում և բոլոր մարտերին նեկայանում է Հայաստանի Հանրապետության եռագույնի ներքո:

Armday.am- ի հետ զրույցում Ռաֆայելը պատմել է, որ երկար տարիներ հանդես է եկել , որպես Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի մարզիկ և գրանցել է բազմաթիվ հաղթանակներ:

-« Ես հպարտ եմ, որ հայ եմ և հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ես պատրաստ եմ աշխարհին պատմել հայի անկոտրում ոգու, աներևակայելի ուժի և համառության մասին»,- ասել է Սիմոնյանը:

Ռաֆայելն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է երկու մենամարտ՝ երկուսն էլ ավարտել է հաղթանակով և սահմանված ժամանակից շուտ:

« Պլանավորում է մինչև 2018 թվականի ավարտը անցկացնել ևս 5 մենամարտ  և Աստծո կամոք արդեն կսկսեմ պայքարել «WBC intercontinental title» գոտու համար»,-ասել է Ռաֆայելը: