Կոտայքի մարզում Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է, 2-ի կյանքի համար բժիշկները պայքարում են


 Կոտայքի մարզում Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է, 2-ի կյանքի համար բժիշկները պայքարում են
Մարտ 19 04:04 2018

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

 



loading...