Տեխասում 3D-տպիչով էժան կացարան են կառուցում

Տեխասում 3D-տպիչով էժան կացարան են կառուցում
Մարտ 18 19:11 2018

Տեխասում հարուստների տների հետեւում ծվարել է մի շինություն, որը կարող է սեփական կացարանի հույս տալ նաեւ շատ ավելի քիչ ապահովված մարդկանց, տեղեկացնում է BBC-ին:

Ամեն գիշեր ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիարդ մարդ է անցկանցնում առանց գլխին ծածկ ունենալու հույսի: Մինչդեռ երկու ընկերություններ, որոնք աշխատում են այդ խնդրի լուծման վրա, հույս ունեն, որ միահարկ տների 3D-տպագրման իրենց մոդելը կարող է այդ մարդկանց ոչ միայն արժանի գիշերելու, այլեւ ամբողջությամբ վերցված ապրելու հիանալի տեղ տալ:


Այդպիսի տուն է ներկայացված Տեխասի նահանգի Օսթինում Տեխնոլոգիաների հարավարեւմտյան փառատոնում: Այդ փորձարարական շենքը, որը կառուցվել է հատուկ մատչելի բնակարանի նորաստեղծական հայեցակարգի ցուցադրման համար, հայտնվել է Icon շինարարական ֆիրմայի եւ New Story բարեգործական կազմակերպության համագործակցության շնորհիվ, որն զբաղվում է զարգացող երկրներում բնակարանային խնդրի լուծմամբ: 650 քառակուսի ֆուտ (շուրջ 60 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսով այդպիսի տան եռաչափ տպագրության համար պահանջվել է մոտավորապես 10 հազար դոլարի բետոն:

«Շինարարության» բուն գործընթացի համար պահանջվել է ուղիղ երկու օր: Ապագայում ընկերությունները մտադիր են շինության արժեքն էլ ավելի իջեցնել սերիական արտադրության հաշվին. այդ ժամանակ բետոնն, օրինակ, կարելի կլինի մեծ խմբաքանակներով գնել մեծածախ գներով, ինչպես նաեւ 3D-տպիչի լրամշակման հաշվին:

Կառուցման ժամկետը նույնպես պլանավորվում է նվազեցնել. իդեալական տարբերակով այն ցանկանում են հասցնել 12 կամ թեկուզեւ 24 ժամի: Այս տարի նախագիծը կուղարկվի Սալվադոր՝ նման շենքերի կառուցման համար: Եթե ամեն ինչ հաջող անցնի, 2019 թվականին այնտեղ կսկսվի 100 բնակելի շենքերից բաղկացած մի ամբողջ միկրոշրջանի շինարարությունը: