Խոշոր ու «շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար


Խոշոր ու «շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար
Մարտ 19 10:10 2018

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում