Երեւանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել


Երեւանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Մարտ 17 22:53 2018

Մարտի 17-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է բնակչի դին: