9 կանոն տղա երեխաների մայրերի համար

9 կանոն տղա երեխաների մայրերի համար
Մարտ 18 02:20 2018

Լրագրող Ալինա Բելկովսկայան, ով բազմիցս անդրադարձել է մայր-որդի հարաբերություններին, առանձնացրել է 9 կանոն, որոնց պետք է հետեւեն տղա երեխա ունեցող մայրիկները․

1. Երբեք մի ծիծաղեք ձեր տղայի վրա։ Տղամարդը, որ տարիքում էլ լինի, նման բան չի հանդուրժում։
2. Միշտ պատասխանեք նրա բոլոր հարցերին՝ անկախ նրա տարիքից ու հարցի բնույթից։
3. Որոշումներ կայացնելիս ձեր որդու խորհուրդն էլ հարցրեք։
4. Մոռացեք այս խոսեքրը՝ ախր ես քեզ ասում էի․․․ նույնիսկ եթե ասել եք, եւ նա ձեզ չի լսել ու սխալվել է։
5. Գովացեք, եթե լավ բան է անում, անպայման գովացեք։
6, Աջակցեք նրա յուրաքանչյուր երազանքը, ասեք, որ ցանկության դեպքում այն անպայման կիրականանա։
7. Եթե նա լալիս է, ուրեմն նրա համար ինչ-որ լուրջ բան է եղել, անգամ եթե դուք այդպես չեք կարծում։
8. Նրան անընդհատ խրատներ մի տվեք։
9. Միշտ նրա կողմից եղեք, ուրիշների մոտ նկատողություն մի արեք կամ ասեք, որ սխալ է։

loading...