Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Մարտ 18 06:00 2018

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն:

Իրանի նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում: