Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
Մարտ 17 20:54 2018

Մարտի 17-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 852 AG 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե.):