Արամ Mp3-ն անդրադարձել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկմանը


Արամ Mp3-ն անդրադարձել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկմանը
Մարտ 15 09:54 2018

Արամ Mp3-ն ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկմանը:

«Բարև բոլորին։ Ժողովուրդ ջան, անկեղծ նման մեծ աղմուկ չէի սպասում հանրությունից ու ԶԼՄ-ներից՝ մեր վերջին եթերի կապակցությամբ: Ուզում եմ հստակ պատասխանել ինձ ուղղվող հարցերին. մեր բոլոր հյուրերին մենք նախօրոք տրամադրում ենք այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին միայն և երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գարավականը:

Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից: Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան դա այդպես չէ: Հուսանք ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար:

Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում և թե նախորդ հաղորդումներում, ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»: