Շունը արդեն 5 ամիս հիվանդանոցի մուտքի մոտ սպասում է իր մահացած տիրոջը


Շունը արդեն 5 ամիս հիվանդանոցի մուտքի մոտ սպասում է իր մահացած տիրոջը
Մարտ 14 00:16 2018

Բրազիլական Սան–Պաուլու քաղաքի Santa Casa de Novo Horizonte հիվանդանոցի մոտ արդեն հինգ ամիս է իր մահացած տիրոջն է սպասում հավատարիմ շունը։ Դանակահարված 59-ամյա անօթևան տղամարդուն այստեղ էին բերել անցյալ տարվա հոկտեմբերին։ Նրա շունը ամբողջ ճանապարհին վազել էր շտապօգնության մեքենայի հետևից։ Իսկ հետո նա նստել է հիվանդանոցի մուտքի մոտ և սկսել համբերատար սպասել իր ընկերոջ վերադարձին։ Մի քանի ժամից տղամարդը մահացել է, սակայն շունն այդ մասին չգիտի և շարունակում է սպասել իր տիրոջը։

 

Շունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ փաստաբան Քրիստին Սարդելան նրա լուսանկարները տեղադրել է Facebook-ում։ «Մենք շատ բան ունենք սովորելու կենդանիներից… Նա հնարավոր է, զուր է սպասում, սակայն նրա սերը իր տիրոջ հանդեպ հավերժ է»,– գրել է նա։