8 խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են կատարյալ մարմին ունենալ և չգիտեն՝ որտեղից սկսել

8 խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են կատարյալ մարմին ունենալ և չգիտեն՝ որտեղից սկսել
Մարտ 13 23:49 2018

Թերևս բոլորս էլ ինչ-որ պահի մեր մարմնով զբաղվելու և առողջ կեցվածքը վերականգնելու անհրաժեշտություն ենք ունենում։
Դե ինչ, մենք կօգնենք Ձեզ այդ հարցում մի քանի խորհուրդներով։


① Զբոսանք


Զբոսանքը հրաշալի պարզ միջոց է կեցվածքը վերականգնելու համար։ Սկսեք փոքր տարածքից ու ժամանակի ընթացքում երկարացրեք այն։ Շուտով ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես հեշտությամբ կսկսեք հաղթահարել մեծ հեռավորությունները։


② Զբաղվեք սպորտով


Միապաղաղությունից վատ բան չկա, և որքան էլ հետաքրքիր լինի զբաղմունքը սկզբում, երբ ձանձրանաք, Դուք այն կթողնեք։ Զբաղվեք նրանով, ինչն իսկապես կհրապուրի Ձեզ. թենիսով զբաղվեք կամ ընկերոջ հետ զբոսայգում մրցավազք կազմակերպեք։


③ Հաշվի առեք Ձեր մարմնի հնարավորությունները


Ուժային վարժությունների արդյունավետությունը չի կարելի թերագնահատել, սակայն բոլորին չէ, որ այն հարմար է, և երբեմն կարելի է իսկապես շփոթվել հատուկ մարզասարքերի բազմազանությունից։ Հնարավոր է, որ Ձեզ առավել հարմար կլինեն այսպես կոչված «տաքացնող վարժությունները». դրանք պակաս արդյունավետ չեն և չեն պահանջում հավելյալ սարքեր ձեռք բերել։


④ Հեծանիվ-մարզասարք


Հեծանիվ-մարզասարքով մարզվելը հրաշալի կարդիովարժություն է համարվում։ Դուք ինքներդ եք կառավարում անհրաժեշտ ծանրաբեռնվածության մակարդակը և կարող եք յուրաքանչյուր պահի հանգստանալ, երբ հոգնածություն զգաք։


⑤ Յոգայով զբաղվեք


Գեղեցիկ մարմին ունենալու համար ջանք թափելիս հաճախ մոռանում ենք մարմնի ճկունության մասին։ Յոգան հրաշալի միջոց է մկաններն ավելի էլաստիկ դարձնելու համար։ Սկսեք ամենահասարակ դիրքերից և աստիճանաբար անցեք ավելի բարդերին։


⑥ Լող


Լողը հրաշալի ֆիզիկական մարզանք է, որն ամրացնում է սիրտը և մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում հոդերի համար։ Ջրային մարզումները հատկապես լավ են նրանց համար, ովքեր մեջքի ցավեր են ունենում։


⑦ Ուսուցողական տեսանյութեր դիտեք


Մարզումների ուսուցողական տեսանյութերը հրաշալի միջոց են մոտիվացիայի լիցք ստանալու համար։ Փորձեք այսպիսի մի տեսանյութ միացնել ու կրկնել ցուցադրվող վարժությունները։


⑧ Հատուկ հավելվածներ օգտագործեք


Ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես՝ բջջային հավելվածները, հրաշալի հնարավորություն են ընձեռում մարզումների սեփական ծրագիրը մշակել։ Դուք կարող եք հեշտությամբ ընտրել հատուկ վարժություն մկանների այն խմբի համար, որը ցանկանում եք ձգել։