Հորոսկոպի նշանների լուսավոր և մութ կողմերը

Հորոսկոպի նշանների լուսավոր և մութ կողմերը
Մարտ 13 22:54 2018

Խոյ

Լուսավոր կողմը՝ Խոյի լավատեսությանը կարելի է նախանձել։ Դժվար թե դուք գտնեք նրան, ով կգերազանցի այս համառի դրական տրամադրվածության աստիճանը։ Խոյն անկախ է, բարի և ժպտերես։ Մութ կողմը՝ դյուրագրգիռությունը։ Խոյը շատ տաքարյուն է։ Եթե ինչ-որ բան դուրս է եկել նրա հսկողությունից՝ բռնվեք։

Ցուլ

Լուսավոր կողմը՝ Ցուլի նման հավատարիմ ընկեր երբեք չեք գտնի։ Եթե նա ընկերություն է անում, կարող եք վստահ լինել՝ նա երբեք չի դավաճանի։ Մութ կողմը՝ Ցուլը ինքնահավան անձնավորություն է։ Երբեմն նույնիսկ վերածվում է ամենաիրական նարցիսի, որի հետ շփվելու նույնիսկ ցանկությունն է կորում։

Երկվորյակներ

Լուսավոր կողմ՝ շատ էներգետիկ է։ Շատերը զարմանում են, թե որտեղից են Երկվորյակները ուժ վերցնում աշխատանքի, ընտանիքի և զվարճանքների համար։ Մութ կողմ՝ սիրում է բամբասել։ Երկվորյակները ոչ միայն սիրում են լսել բամբասանքը, այլ նաև հաճախ բամբասանքի ակտիվ տարածողն են լինում։

Խեցգետին

Լուսավոր կողմ՝ իսկական մայրիկներ են՝ բոլորի մասին հոգ են տանում, բոլորին կկերակրեն, կհետևեն։ Անկեղծորեն անհանգստանում են, երբ ինչ-որ մեկը խնդիրներ է ունենում։ Մութ կողմ՝ անիմաստ ավելորդ հուզականություն։ Երբեմն Խեցգետինները չափից ավելի են անհանգստանում անյտեղ, որտեղ իրականում անհանգստանալու կարիք չկա։

Առյուծ

Լուսավոր կողմ՝ խարիզմա։ Վայրը, որտեղ հայտնվում է Առյուծը, լցվում է յուրահատուկ լույսով: Մութ կողմ՝ սեփական իմպուլսները կառավարելու անկարողություն։ Դա Առյուծի համար երբեմն լուրջ խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ։

Կույս

Լուսավոր կողմ՝ տաղանդ։ Թվում է , թե Կույսին հաջողություն է սպասում ամեն բնագավառում։ Ցանկացած նախագիծ ստացվում է, եթե այդտեղ մասնակցել է Կույսը։
Մութ կողմը՝ ինքնաքննադատությունը։ Կույսը շատ խիստ է ինքն իր նկատմամբ։ Սակայն, թեև մի կողմից ավելորդ ինքնաքննադատությունը օգնում է հաջողության հասնել, մյուս կողմից՝ անընդմեջ պահանջների պատճառով իրենք կարող են հիասթափվել։

Կշեռք

Լուսավոր կողմ՝ Կշեռքները կարողանում են ամեն բան դասակարգել։ Ոչ ոք չի կարողանում այդպես հանրամատչելի բացատրել բոլոր «կողմ» և « դեմ» հարցերը, ինչպես դա անում է Կշեռքը։ Մութ կողմը՝ անվճռականությունը։ Կշեռքները երկար են մտածում, երբ որոշումներ են կայացնում։

Կարիճ

Լուսավոր կողմ՝ Կարիճները կրքոտ են։ Տրվում են ամբողջ սրտով ոչ միայն սիրուն, այլ նաև սիրած աշխատանքին։ Կարիճի աչքերի կայծն ու կիրքը հաճախ ոգևորում են ուրիշներին մեծ գործերի և որոշումների։ Մութ կողմ՝ հեշտությամբ են տրվում տրամադրության փոփոխություններին։ Հաճախ առանց որևէ պատճառի Կարիճները «կորցնում» են տրամադրությունը և վերածվում ձանձրալի անձնավորությունների։

Աղեղնավոր

Լուսավոր կողմ՝ անկախություն։ Աղեղնավորին միևնույն է, թե ինչ կմտածեն նրա մասին ուրիշները։ Իրենք անկախ են և ինքնավստահ, և դա բավական է նոր բարձունքներ նվաճելու համար։ Մութ կողմ՝ հուզականության բացակայություն։ Շատերին վանում է Աղեղնավորի սառնությունը, և միայն մտերիմները գիտեն, որ դա ընդամենը դիմակ է։

Այծեղջյուր

Լուսավոր կողմ՝ հավակնոտություն և գյուտարարություն։ Այս երկու հատկանիշները պարզապես պայթյունավտանգ խառնուրդ են իրենցից ներկայացնում և դրականորեն առանձնացնում մյուսներից։ Մութ կողմ՝ համառություն և հանդուրժողականություն։ Այծեղջյուրի շփվելու ձևը իր համառության հետ միասին դարձնում են նրան ոչ ամենահաճելի զրուցակիցը։

Ջրհոս

Լուսավոր կողմ՝ Ջրհոսները միշտ կողմ են խաղաղությանը ողջ աշխարհի համար։ Իրենք ուրախությամբ օգնում են բոլորին, չեն խնայում ոչ մի ռեսուրս, կոնֆլիկտների մոլի հակառակորդներ են։ Մութ կողմը՝ համառ են և երբեք ոչ ոքի չեն լսում։ Միշտ գործում են այնպես, ինչպես մտածել են:

Ձկներ

Լուսավոր կողմ՝ երևակայություն։ Քչերը կարող են պարծենալ այդպիսի երևակայությամբ, ինչպիսին ունեն Ձկները։ Նրանք միշտ նոր գաղափարներ են ունենում և աներևակայելի ստեղծագործ անձնավորություններ են ։ Մութ կողմը՝ ավելորդ հուզականություն։ Ձկներն ամեն բան սրտին մոտ են ընդունում և սիրում են, երբ իրենց խղճում են և կարեկցում։