Վիերան դեմ չէ գլխավորել Արսենալը


Վիերան դեմ չէ գլխավորել Արսենալը
Մարտ 13 22:38 2018

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիերան հայտնել է, որ օրերից մի օր կցանկանար գլխավորել լոնդոնյան ակումբը.

«Մի գեղեցիկ օր կցանկանայի գլխավորել «Արսենալը»: Այլևս ոչինչ չեմ կարող ասել, քանի որ հստակ ոչինչ դեռևս չկա: Ես հարգում եմ Վենգերին ու կաջակցեմ նրան մինչև վերջ»,- Վիերայի խոսքերը մեջբերում է «Sportsmole»-ը:


Ֆրանսիացին այժմ «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչն է:

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ «զինագործների» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է լքել հարազատ ակումբը: Բացի Վիերայից քննարկվում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի ու Կարլո Անչելոտիի թեկնածությունները: